Սիրիայի դեսպանատները շարունակում են աշխատանքը, այդ թվում՝ Հայաստանում
Սիրիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ նախարարությունը և արտերկրում սիրիական բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները կշարունակեն իրենց աշխատանքը։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է նախարարության X էջում.
«Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և նրա դիվանագիտական ներկայացուցչությունները արտերկրում կշարունակեն սպասարկել բոլոր համաքաղաքացիներին»,- նշվում է տեքստում։
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին:
1992թ. նոյեմբերին Սիրիայում բացվել է Հայաստանի դեսպանությունը: 1993թ. փետրվարին Հալեպում բացվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
1997թ. սեպտեմբերին Հայաստանում հիմնվել է Սիրիայի դեսպանությունը:
2018թ. հոկտեմբերին Տիգրան Գևորգյանը նշանակվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:
2022թ. օգոստոսին Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան է նշանակվել Նորա Արիսյանը:
Կարծիքներ