Քարտեզների շոշափելի մաս ա վերադարձվել Ադրբեջանին, բայց դա փոքր մասն ա. Նիկոլ Փաշինյան

Քարտեզների շոշափելի մաս ա վերադարձվել Ադրբեջանին, բայց դա փոքր մասն ա. Նիկոլ Փաշինյան

«Երեկ ընդդիմդիր դաշտում սուգ ու ողբ էր՝ կապված 15 գերիների վերդարձի հետ»,- այսօր Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Էնպիսի տպավորություն էր, թե ընդդիմությունը ցանկանում էր, կամ երաշխիք էր ստացել, որ գերիները գոնե առաջիկա ժամանակաշրջանում չէին վերադառնալու, հիմա էլ սուգ ու շիվան են դրել, թե մեր քարտեզները տվել են, բոլորի դիմաց պետք է փոխանակեին և այլն: Տպավորություն են փորձում ստեղծվել, թե մենք ինչքան քարտեզ ունենք, բոլորը տվել ենք Ադրբեջանին. էդպես չէ, վերադարձվել է մի փոքր մասը, բայց չեմ կարող ասել՝ ոչ շոշափելի մասը: Այսինքն՝ շոշափելի մաս ա վերադարձվել, բայց փոքր մաս ա վերադարձվել»,- ասաց Փաշինյանը: