Ես Ձեզ համարում եմ հերոս դատավոր․ մեղադրողներն առարկեցին միջնորդության դեմ

Ես Ձեզ համարում եմ հերոս դատավոր․ մեղադրողներն առարկեցին միջնորդության դեմ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությանը՝ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին, միացան մյուս ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները։

Մեղադրողներն առարկեցին դրա դեմ։

Մեղադրանքի կողմը առարկեց` «ինքնաբացարկի հիմքեր չկան»,- հայտարարեցին նրանք:

Մեղադրողներից Պետրոս Պետրոսյանը, անդրադառնալով Ալումյանի այն հիմնավորմանը, թե գործի մակագրման ընթացքին պաշտպանական կողմը չի մասնակցել, ասաց` պաշտպանական կողմը չէր մասնակցել նաև գործը դատավոր Դավիթ Գրիգորյանին մակագրելու ընթացքին, բայց նրան նման հիմնավորմամբ ինքնաբացարկի միջնորդություն չներկայացվեց։

Տուժողի իրավահաջորդները, տուժողները եւս միացան դատախազներին, բացառությամբ մի տուժողի, որը նշեց, որ համաձայն է միջնորդության հետ։

Իսկ «Մարտի մեկի» զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը հայտարարեց՝ միանում եմ դատախազներին եւ ես Ձեզ համարում եմ հերոս դատավոր։