Ողբերգական պատահար՝ Ֆրանսիայում. Մակրոնը ցավակցել է

Ողբերգական պատահար՝ Ֆրանսիայում. Մակրոնը ցավակցել է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցցանցերում հայտնել է, որ երկու ֆրանսիացի օդաչուներ են զոհվել երկրի արևելքում Rafale կործանիչների բախման հետևանքով։

«Ցավով տեղեկացանք կապիտան Սեբաստիան Մաբիրեի և լեյտենանտ Մաթիջս Լոուրենսի մահվան մասին Rafale կործանիչների ուսումնական թռիչքի ժամանակ ավիավթարի հետևանքով: Երկիրը կիսում է Սեն Դիզյեի ավիաբազայի ներկայացուցիչների ընտանիքների և եղբայրների ցավը», - գրել է նա:

Ավելի վաղ Ֆրանսիայի ՊՆ նախարար Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել էր, որ երկրի հյուսիս-արևելքում կործանվել են երկու Rafale կործանիչներ. 

Նրա խոսքով, օդաչուներից մեկին ողջ են գտել, մյուսների որոնողական աշխատանքները շարունակվում են։