Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ցուցարարների բոլոր ձերբակալությունները

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ցուցարարների բոլոր ձերբակալությունները

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել  անցած շաբաթ օրը ոստիկանության կողմից բերման ենթարկված ցուցարարների բոլոր  ձերբակալությունները, վերջիններս ազատ են արձակվել։ Այս մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․

«Որպես իրավապաշտպան ես հետևում եմ բոլոր գործողություններին և իմ տեղեկություններով բոլորը, ովքեր  ձերբակալվել էին՝ շուրջ 15 հոգի, բոլորի ձերբակալությունները բողոքարկվել են դատարանում, և բոլորի ձերբակալությունները դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։ Դրա հիման վրա անձինք ազատ են արձակվել։ Վերջինը, կարծեմ, Արթուր Դանիելյանն էր, որի պարագայում մի փոքր անհասկանալի ձևով դատարանը ողջամիտ ժամկետից ավելի երկար քննեց գործը, և Արթուր Դանիելյանը ոչ թե 1 այլ 2 օր անցկացրեց ճաղերի հետևում, բայց նա ևս ազատ է արձակվել»։
Հարցրինք նաև, թե ովքե՞ր են եղել դատավորները, սակայն Մելիքյանն ասաց, որ չի կարող ասել։