Որքան վնաս են տվել հութիները գլոբալ առեւտրին

Որքան վնաս են տվել հութիները գլոբալ առեւտրին

Եմենյան հութիների շարժումը համաշխարհային առեւտրին վերջին մեկ տարում իր գործողություններով հասցրել է մոտ 200 միլիարդ դոլարի վնաս։ Հութիների հարձակումների հետեւանքով ավելացել են ծովային բեռնափոխադրումների գները։ Այս մասին հայտնում է The Economist հանդեսը։ Առավել շատ վնաս հութիների հարձակումներից կրել է Եգիպտոսը, որը կորցրել է յոթ միլիարդ դոլար՝ Սուեզի ջրանցքով իրականացվող փոխադրումներից։

Դա մոտավորապես Կահիրեի ստացած հասույթի 30 տոկոսն է։ Միացյալ Նահանգները կորցրել է հին միլիարդ դոլար՝ Կարմիր ծովում նավերի պաշտպանություն իրականացնելու համար։