Փաշինյանը չի հերքում Հնդկաստանից զենք գնելու մասին լուրերը

Փաշինյանը չի հերքում Հնդկաստանից զենք գնելու մասին լուրերը

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հնդկաստանից զենք գնելու մասին շրջանառվող տեղեկություններին։
«Սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որը ես կուզենայի հրապարակային քննարկել, բայց պիտի ասեմ, որ այդ հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, Հայաստանի Հանրապետության կողմից չեն հերքվել, և որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ կարող ասել, չեմ ուզենա ասել»։