Երբ և ինչպես կընտրեն նոր Հռոմի պապին

Երբ և ինչպես կընտրեն նոր Հռոմի պապին

Հռոմի պապի մահից հետո սկսվում է ավանդական sede vacante («թափուր գահը») շրջանը, որի ընթացքում Վատիկանը ժամանակավորապես գլխավորում է կարդինալ-կամերլենգոն։

Այս ընթացքում Սուրբ Աթոռի գործունեությունը սահմանափակվում է ընթացիկ գործերով։

Առաքելական սահմանադրության համաձայն՝ պոնտիֆիկոսի մահից հետո 15-20 օրվա ընթացքում հրավիրվում է կոնկլավ՝ կարդինալների ժողով, որում կընտրվի նոր Պապ։

Կոնկլավին մասնակցելու իրավունք ունեն միայն մինչև 80 տարեկան կարդինալները։ Մոտ 120 կարդինալներ կհավաքվեն Սիքստինյան կապելլայում, որտեղ նրանք կքվեարկեն փակ դռների հետևում, մինչև մեկ թեկնածու չստանա ձայների առնվազն երկու երրորդը: 

Մատուռը կբացվի միայն նոր պոնտիֆիկոսի ընտրությունից հետո։

Քվեարկության յուրաքանչյուր փուլի ավարտին քվեաթերթիկները այրվում են հատուկ ջեռոցում։ Սիքստինյան կապելլայի վերեւում ծխի գույնը ցույց է տալիս արդյունքը՝

Սև ծուխ (fumata nera) - Պապ չեն ընտրել
Սպիտակ ծուխ (fumata bianca) - Հռոմի պապն ընտրված է

Հիշեցնենք, որ այսօր 88 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է Հռոմիպ պապ Ֆրանցիսկոսը: