Պաշտոնանկ արված նախագահին երրորդ անգամ կփորձեն ձերբակալել

Պաշտոնանկ արված նախագահին երրորդ անգամ կփորձեն ձերբակալել


Հարավային Կորեայի Ոստիկանությունը կփորձի երրորդ անգամ ձերբակալել այդ երկրի պաշտոնանկ արված նախագահ Յուն Սոկ Յոլին։ Այս մասով արդեն ընթանում են փաստաթղթային նախապատրաստական աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Տեղի ուենցած երկժամանոց խորհրդակցության ժամանակ նշվել է, որ նոր ձերբակալության ամսաթիվ կարող է նշանակվել հունվարի 15-ը։ Նոր ձերբակալության նախապատրաստական աշխատանքներին կարող է ներգրավվել ավելի քան հազար քննիչ եւ ոստիկան՝ ողջ Սեուլի շրջանից։ Միաժամանակ, նախագահի անվտանգությունն ապահովող ծառայությունը տարածել է հայտարարություն, նախազգուշացնելով, որ պահպանվող տարածք ներխուժողներն իրենց կողմից կդիտարկվեն որպես կարգազանցներ։ Հայտարարության մեջ շեշտվել է, որ օրինախախտում է հանդիսանում առանց նախազգուշացման պահպանվող տարածք ներխուժումը եւ նման քայլի գնալու դեպքում իրավապահները համարժեք պատասխան կստանան, որը ամրագրված է եւ անվտանգության ծառայության ռեգլամենտում եւ օրենքով։