ՌԴ-ն և Բելառուսը սկսել են «միջուկային» ուժերի նոր վարժանքները

Մեկնարկել է Ռուսաստանի և Բելառուսի ոչ ռազմավարական միջուկային ուժերի վարժանքների երկրորդ փուլը:
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Նշվում է, որ Ռուսաստանի և Բելառուսի զինվորականները կմշակեն այդ զենքի մարտական կիրառման նախապատրաստությունը.
«Զորավարժությունների ընթացքում կմշակվեն Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ պատրաստման հարցերը ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման համար»:
Զորավարժությունների նպատակը «Միութենական պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ ապահովմանը» պատրաստ լինելն է, հավելել են գերատեսչությունում:
Կարծիքներ