Էրդողանը կայցելի օկուպացված Շուշի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 6-ին կայցելի ադրբեջանցիների կողմից բռնազավթված Շուշի։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս այցը նպատակ ունի էլ ավելի ամրապնդել Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրության և համագործակցության կապերը։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Շուշիում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
Օրերս Անկարա կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Էրդողանին անձնապես հրավիրել էր մասնակցել այդ միջոցառմանը, ինչն ընդունել էր թուրք առաջնորդը:
Կարծիքներ