Մեր սպայի կյանքը շատ կարևոր է, բայց արդարությունը և բոլորի հավասարությունը պիտի հստակ հաստատվի  (Տեսանյութ)

Մեր սպայի կյանքը շատ կարևոր է, բայց արդարությունը և բոլորի հավասարությունը պիտի հստակ հաստատվի  (Տեսանյութ)

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին խնդրեցինք մեկնաբանել Վայոց Ձորի մարզպետի հրաժականը, պատասխանեց, որ ինքը խոսել է Տրդատ Սարգսյանի հետ, սակայն նա արդեն մեկնաբանել է իր հրաժարականը․

«Ես իր հետ խոսել եմ, բայց Վայոց Ձորի մարզպետը հստակ նշել է, թե որն է պատճառը իր հրաժարականի։ Ստեղծված իրավիճակը, որ հիմա հիվանդանոցում ունենք սպա, որը այդ միջադեպի հետևանքով այժմ պայքարում է իր կյանքի համար, Վայոց Ձորի մարզպետը ուղղակի որոշում է ընդունել քաղաքական, որ ինքը նպատակահարմար չի համարում պաշտոնավարել՝ անկախ նրանից, թե հետագա քննությունը ինչ է պարզելու ու ինչ արդյունք է լինելու, մեր սպայի կյանքը շատ կարևոր է, բայց նաև արդարությունը և պետության մեջ բոլորի հավասարությունը օրենքի առաջ պիտի հստակ հաստատվի թե՛ սպայի, թե՛ հասարակ քաղաքացու»։

«Հրապարակը» հետաքրքրվեց նաև, թե արդեն որոշվե՞լ է՝ ով է փոխարինելու նրան կամ ով պետք է նշանակվի պաշտոնակատար․

«Այդպիսի որոշում դեռ չկա, որովհետև մարզպետը հայտարարել է՝ քանի որ հիմա ընթանում են զորավարժություններ, իր լիազորությունները ցած է դնելու այդ պրոցեսի ավարտից հետո։ Այսինքն՝ երբ լինի թափուր տեղ, համապատասխան ընթացակարգով վարչապետը որոշում կընդունի՝ ով է լինելու հետագայում մարզպետ»,-պատասխանեց Պապիկյանը։