Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում. հայտարարություն

Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում. հայտարարություն

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Ոստիկանությունը խոչընդոտել է կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը:

Ոստիկանությունն այսօր առանց որևէ պատճառաբանության խոչընդոտել է և թույլ չի տվել Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը։  
Ոստիկանությունն անընդունելի է համարել կազմակերպիչների ներկայացրած դիմումը, որը նախորդ օրվա դիմումից տարբերվել է միայն ամսաթվով։ 

Հարկ ենք համարում ընդգծել, որ ստորագրահավաք կազմակերպելու համար որևէ իրավական ակտ կամ նորմ չի նախատեսում որևէ պատկան մարմնից թույլտվություն վերցնել։ 

Ակնհայտ է, որ սա արվում է քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց և ապօրինի կալանքի տակ գտնվող համայնքապետերի դեմ։ Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում։ Ոստիկանության նման վարվելակերպը խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն կարողանում մարսել հանրության լայն աջակցությունը սյունեցիներին»։