Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանում առաջին անգամ կատարվել է պետական պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն։ Այսօր այս փաստն արձանագրեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի ընթացքում:
Ներկայացնելով Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրով կատարված աշխատանքների զեկույցը՝ դրանցից առանձնացրել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումն ու Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի ընդունումը»։