Ադրբեջանական գյուղերն անցել են ջրի տակ. տարհանում է

Լենքորան քաղաքում, ինչպես նաև Լենքորանի շրջանի Գիրդանի, Քոսալար և Շիլյավար գյուղերում ինտենսիվ անձրեւների պատճառով տներ են հեղեղվել։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԶԼՄ-ները՝ երկրի ԱԳՆ-ին հղումով: Գերատեսչության աշխատակիցները ջրհեղեղից տուժած շրջաններից տարհանել են բնակիչներին։
Ինչպես haqqin.az-ին հայտնել է Գիրդանի գյուղապետ, երկու օր տեւած անձրեւների պատճառով գետը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով տներն ու հարակից տարածքները։ Պատճառվել են նյութական վնասներ:
Կարծիքներ