Թեհրանն այլևս չի կարող լինել Իրանի մայրաքաղաքը. ի՞նչ է պնդում Փեզեշքիանը

Թեհրանն այլևս չի կարող լինել Իրանի մայրաքաղաքը. ի՞նչ է պնդում Փեզեշքիանը

Իրանի իշխանություններն այլ ճանապարհ չունեն, քան երկրի քաղաքական ու տնտեսական կենտրոնները տեղափոխել երկրի հարավային սահմաններ՝ Պարսից ծոցի ափեր, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Որպես երկրի մայրաքաղաք՝ Թեհրանը բախվում է խնդիրների, որոնց համար մենք այլ լուծում չունենք, քան մայրաքաղաքը տեղափոխելն է», - նրա խոսքերը մեջբերում է Ֆարս գործակալությունը:

Փեզեշքիանը կարծում է, որ Թեհրանը որպես մայրաքաղաք թողնելն անհնար է դառնում մի շարք նկատառումներով, առաջին հերթին՝ տնտեսական։ «Անհնար է երկիրը զարգացնել՝ շարունակելով ներկայիս միտումը։ Եթե մենք ցանկանում ենք շարունակել ռեսուրսները Թեհրան բերել հարավից և ծովից, այնուհետև դրանք վերածել արտադրանքի և հետ ուղարկել դեպի հարավ արտահանման, դա ավելի ու ավելի կնվազեցնի մեր մրցունակությունը», - ավելացրել է նա:

Իրանի նախագահի խոսքով՝ մայրաքաղաքի նոր կենտրոն ընտրելուց հետո բոլոր պետական գերատեսչությունները կտեղափոխվեն այնտեղ, որից հետո Թեհրանի բնակիչներին հնարավորություն կտրվի տեղափոխվել։

Թեհրանը Իրանի մայրաքաղաքն է 1795 թվականից, մինչ այդ մայրաքաղաքներն էին Սպահանը, ապա՝ Ղազվինը, Շիրազը և Համադանը։ Թեհրանը Ասիայի ամենամեծ քաղաքներից է, համանուն քաղաքի վարչական կենտրոնը, Իրանի քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, առևտրային, ֆինանսական և մշակութային կենտրոնը։