Մեր մեռել կտանեն Մարտունիում կֆռցուն՝ հետ կբերեն

Մեր մեռել կտանեն Մարտունիում կֆռցուն՝ հետ կբերեն

Պահանջում ենք, որ զինկոմիսարիատը հետ բերեն, անձնագրային բաժինը չտանեն, մի քանի հիմնարկներ էլ, որ տարել են, հետ բերեն։ Մեր «Մորգը» թող հետ բերեն։ Մեր մեռել կտանեն Մարտունիում կֆռցուն՝ հետ կբերեն, էդ մեռել մեղք չէ՞: Այս մասին այսօր վարդենիսցիների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը։

«Անձնագրային բաժինը տարել են, զինկոմիսարիատն են տարել և բնակիչները չեն հասկանում Վարդենիսը շրջկենտրոն է, թե գյուղ։ Անձնագրային բաժնում 10 աշխատող կար, որ աշխատանքից զրկվում են, պետք է քոչեն երկրից։ Ես ստիպված եմ 5000 դրամի գազ լիցքավորեմ, որ իմ մեքենայով կարողանամ հասնել Մարտունու զինկոմիսարիատ»,- ասել է ակցիայի մասնակիցը։