«168 ժամ». 31 միլիոն քվեարկության համակարգի համար

«168 ժամ». 31 միլիոն քվեարկության համակարգի համար

«Երևանի քաղաքապետարանն ավագանիների դահլիճի էլեկտրոնային քվեարկության ինտերակտիվ համակարգի համար քաղաքային բյուջեից վճարել է 31 մլն ՀՀ դրամ: Այս մասին «168 ժամ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Էլեկտրոնային քվեարկության համակարգի գործարկման մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավետել էր ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի սկզբում: «Քվեարկությունը լինելու է ոչ թե ձեռքով, այլ ընդամենը սեղմելով, անգամ կոճակ չէ, թաչ սքրին է սա: Ավելի առաջ ենք գնացել միանգամից»,- ասել էր Մարությանը։

Համակարգի ձեռքբերման համար քաղաքապետարանը գարնանը մրցույթ էր կազմակերպել։ Մասնակցել էր 2 ընկերություն՝ «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն և «Մելինեթ» ՍՊԸ-ն։ Առավել նվազ գնային առաջարկով՝ հաղթել էր «Օազիս Կոմպյուտերը», որի հետ էլ կնքվել է գնման պայմանագիրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: