Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Ավինյանի հայրը դիմել է դատարան

«Հրապարակ». Ավինյանի հայրը դիմել է դատարան

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հուլիսի 5-ին դատարանում հաղթեց Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։ Դատարանը հայցը բավարարել էր մասնակիորեն, հայցվոր կողմը դատարանից պահանջել էր 500 հազար դրամ` որպես փոխհատուցում, դատարանը որոշել էր բավարարել 250 հազարը։

Հիշեցնենք, որ 2024-ի տարեվերջին քաղաքապետի հայրը, պատասխանելով «կարմիր գծերի» թանկացման վերաբերյալ լրագրողի հարցին, ասել էր. «Պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ իրա գեղի «Opel»-ով»:

Պարզվում է, որ Արմեն Ավինյանը հաշտ չէ դատարանի որոշման հետ, նրա փաստաբան Մուշեղ Առաքելյանը մեզ ասաց՝ որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, դեռեւս մակարգրված չէ որեւէ դատավորի։ Վիրավորելու կամ նման միտում ունեցե՞լ է ավագ Ավինյանը, փաստաբանն ասաց՝ դա դատական նիստերի ընթացքում ներկայացրել են դատարանին։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image