«Հին Երեւանի» օրինակով Հայկ Մարությանին կալանավորելու հիմքեր կան | «Հրապարակի էջերում» 06.03.2020

«Հին Երեւանի» օրինակով Հայկ Մարությանին կալանավորելու հիմքեր կան  | «Հրապարակի էջերում» 06.03.2020

«Աբովյանի քաղաքապետի գործն ու մեղադրանքը, որքան ես հասկացել եմ, վերաբերում է ապօրինի շինարարությանը, որի նկատմամբ քաղաքապետն անգործություն է ցուցաբերել։ Ուրեմն, եթե այդ հոդվածը համաչափ կիրառվեր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ, խափանման միջոցը ոչ թե չհեռանալը կլիներ, այլ տեղում կկալանավորեին»,- ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ինչո՞ւ։ «Որովհետեւ հենց միայն «Հին Երեւանի» օրինակով, երբ չկա ոչ մի թույլտվություն, բայց կառուցապատում է իրականացվում, պետք է տեղում կալանավորեին Մարությանին, որովհետեւ դա իրականացվել է քաղաքային իշխանության թողտվությայմբ` 1 տարի շարունակ, մայրաքաղաքի սրտում»: Ի՞նչ եք պատրաստվում անել։ «Էստեղ իրավապահ մարմինների կողմնակալության խնդիր կա, ակնհայտ է, որ կրկին իրենց քաղաքական քիմքին համապատասխան գործեր են հարուցում,  ընտրովի արդարադատության շրջանակներում»: Նախադեպ կա, կարող եք Մարությանի դեմ հաղորդում տալ իրավապահներին։ «Այո, կարող ենք, բայց մեր քայլերը գնում-հասնում են դատախազություն կամ քննող մարմին ու կանգնում, օրինակներն էլ քիչ չեն»:

Օրվա գլխավոր հրապարակումները՝ տեսանյութում.