ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ ունի

Մուհամմեդ Սինվարը դարձել է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության նոր առաջնորդը, գրում է The Wall Street Journal-ը։
Մուհամեդը հոկտեմբերին սպանված ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի կրտսեր եղբայրն է։ Նախկինում նա ղեկավարել է կազմակերպության ռազմական թեւը՝ «Իզեդին ալ-Քասամ բրիգադներ» խմբավորումը։ Հրատարակությունը հայտնում է, որ նոր առաջնորդը սկսել է ակտիվորեն զինյալներ հավաքագրել Գազայի հատվածում՝ Իսրայելին ներքաշելով քայքայող պատերազմի մեջ։
Յահյա Սինվարը սպանվել էր անցյալ տարվա հոկտեմբերին Գազայի հատվածի վրա Իսրայելի ավիահարվածի արդյունքում:
Կարծիքներ