Ուկրաինան հրաժարվել է միջուկային զենքից Արեւմուտքի պահանջով․ Լեոնիդ Կրավչուկ

Ուկրաինան հրաժարվել է միջուկային զենքից Արեւմուտքի պահանջով․ Լեոնիդ Կրավչուկ

Ուկրաինան ստիպված է եղել հրաժարվել իր միջուկային զենքից, Արեւմտյան պետությունների պահանջով։ Այս մասին «24 канал»-ի հետ զրույցում հայտարարել է այդ երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը։ Նա ասել է, որ Կիեւը ստիպված է եղել լիկվիդացնել իր միջուկային զինանոցը այն պատճառով, որ ԱՄՆ-ն սպառնացել է սանկցիաներ կիրառել ընդդեմ Կիեւի։ «Մեր առաջ կոնկրետ հարց էր դրված, կամ ազատվում ենք միջուկային զինանոցից, կամ մեզ սկսում էին տնտեսապես ճնշել, ներառյալ նաեւ՝ սանկցիաներ կիրառել»,- ասել է Ուկրաինայի նախկին նախագահը։ Նա նաեւ ասել է, որ չի փոշմանել, որ միջուկային զենքից ազատվելու որոշում է կայացրել։