Դատական կարգով վերականգնելու եմ իմ ընտրելու իրավունքը

Դատական կարգով վերականգնելու եմ իմ ընտրելու իրավունքը

Վիտալի Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետության այն իշխանությունը, ով առանց իմ կարծիքը հարցնելու իմ հայրենիքը նվիրաբերեց ազերիներին, կապիտուլյացիայի ենթարկեց ոչ միայն Արցախի մեծ մասը, այլև սկսել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների կապիտուլյացիան, ով խորտակեց մեր ազգային երազանքներն ու նպատակները, այժմ գտնում է, որ ես իրավունք չունեմ ընտրելու այս երկրի համար այնպիսի իշխանություն, որը իրենք չեն լինելու։ Որոշել եմ բողոքարկել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան բաժանմունքի որոշումը և դատական կարգով վերականգնել իմ ընտրելու իրավունքը։

Հարգելի հայրենակիցներ, եթե դուք նույնպես մերժում եք ստացել և ցանկանում եք բողոքարկել այն, ապա մեսսենջերով գրեք նամակ, և ես կբացատրեմ ընթացակարգը»։