Ուսամա բեն Լադենի որդու մուտքը Ֆրանսիա արգելվել է 

Ուսամա բեն Լադենի որդու մուտքը Ֆրանսիա արգելվել է 

Ֆրանսիական իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ արգելվել է միջազգային ահաբեկչական «Ալ Քաիդա» կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենի որդու՝ Օմարի մուտքը Ֆրանսիա։ Այս մասին իր սոցկայքային էջում գրել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բրյունո Ռետայոն։

Համաձայն գրառման, Օմար բեն Լադենը վերջին մի քանի տարին ապրել է ֆրանսիական Օրնի դեպարտամենտում, թեեւ նրա կինը եղել է բրիտանական քաղաքացիություն ունեցող։ Այն բանից հետո, երբ անցյալ տարի Օմար բեն Լադենն իր սոցկայքային էջում ահաբեկչությունը քաջալերող գրառումներ է կատարել, տեղի ղեկավարությունը պահանջել է ՆԳ նախարարությունից արտաքսել նրան Ֆրանսիայից եւ արգելել վերջինիս մուտքը Ֆրանսիայի տարածք։ Ֆրանսիայի ՆԳ նախարար Բրյունո Ռետայոն ասել է, որ ներկա արգելքը երաշխավորում է, որ անկախ պատճառից, Օմար բեն Լադենը չի կարողանա վերադառնալ Ֆրանսիա։