ՔՊ-ի ընտրությունը

ՔՊ-ի ընտրությունը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.

«ՔՊ-ի ընտրությունը
------

Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է։ Կարմիր գծերն արդեն հատել եք։

Քաղաքականության մեջ լինում են ժամանակներ, երբ յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի ու քաղաքական օբյեկտից վերածվի սուբյեկտի։ Դա անձնական ընտրություն է։

"Իմ Քայլը" ֆրակցիայի յուրաքանչյուր պատգամավոր իր համար պետք է ընտրություն կատարի՝ ժամանակը եկել է։

Երկու բան պետք է հստակ հասկանաք.

- ձեր կառավարության ճգնաժամը գնալով խորանալու է, դա անդառնալի պրոցես է,

- հասարակությունը թշնամի հատվածների է բաժանվել ու դա արդեն աշխարհայացքային ու արժեքային ուրվագծեր է ստանում, դա նույնպես անդառնալի պրոցես է ու ձեր կառավարությունը չի կարող երբևէ հանրային համերաշխություն ակնկալել։

Դուք պետք է ընտրեք, թե ձեր վրա եք վերցնում Խելահեղի քայլերի համար պատասխանատվությունն և այսուհետ այդ ծանր բեռով ապրելու, թե ձեզանից յուրաքանչյուրն իր քայլն է կատարում եւ դառնում եք քաղաքական սուբյեկտ ու թավշյա եղանակով Խելահեղին տուն եք ուղարկում ու ազգային համաձայնության նոր կառավարություն ձևավորում։

Մանդատները ձեր ձեռքում են ու դա ձեր յուրաքանչյուրի անձնական հարցն է արդեն։