Պուտինը հավանություն է տվել Բայկալի տարի անցկացնելու գաղափարին

Պուտինը հավանություն է տվել Բայկալի տարի անցկացնելու գաղափարին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է Ռուսաստանում Բայկալի տարի անցկացնելու գաղափարին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Ինչ վերաբերում է այն բանին, որ առաջիկա տարիներից մեկը հայտարարվի Բայկալի տարի, ապա կարծում եմ, որ այդ հարցն իհարկե պետք է մշակվի կառավարության կողմից մանրամասնորեն։ Թեեւ պետք է ասեմ, որ գաղափարը լավն է»,- ասել է Պուտինը։ Նշենք, որ նման նախաձեռնությամբ հանդես է եկել Իրկուտսկի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Կոբզեւը։