ԵՄ-ում գործազրկությունը յոթ անգամ ավելի է, քան՝ ԵԱՏՄ-ում․ Պուտին

ԵՄ-ում գործազրկությունը յոթ անգամ ավելի է, քան՝ ԵԱՏՄ-ում․ Պուտին

Եվրամիությունում գործազրկությունը յոթ անգամ ավելի է, քան Եվրասիական տնտեսական միությունում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«2022 թվականի ինն ամիսներին ԵվրԱզԷՍ-ի երկրներում գործազրկության մակարդակը նկատելիորեն նվազել է՝ 18%-ով, ինչը կազմում է մեկ տոկոսից մի փոքր ավելին՝ ընդհանուր աշխատուժի 1,1%-ը։ Գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում, որ գործազրկության մակարդակն ընդհանուր առմամբ տնտեսության վիճակի հիմնական ցուցանիշներից մեկն է»,- ասել է նա Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Մինչդեռ, Պուտինի պնդմամբ, Եվրամիությունում գործազրկությունը 7 տոկոս է։

Նոյեմբերին ՌԴ նախագահը նշել էր, որ Ռուսաստանում աշխատաշուկայում ներկայիս իրավիճակը կայուն է, գործազրկության մակարդակը նվազագույն է՝ 3,9%։