Իշխանությունները մեզ և իրենց  արևմտյան գործընկերներին պիտի բացատրեն՝ ինչո՞ւ այսպես արեցին

Իշխանությունները մեզ և իրենց  արևմտյան գործընկերներին պիտի բացատրեն՝ ինչո՞ւ այսպես արեցին

«Մեր ընկերներից երկուսի  դեմ հակաօրինական, հակապետական գործողություն ծավալվեց:Միտքը, նպատակը իշխանական թևի այն էր, որ տեսեք, ձեզ պատժում ենք՝ պաշտոններից զրկելով: Իսկ մենք ցույց տվեցինք՝ բոլորս միասին կարելի է ասել, որ այդ պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն, գերխնդիր չեն և հանուն երկրի շահի՝ մենք պատրաստ ենք նաև այդ պաշտոններից հրաժարվել: Ու այդ  պաշտոններից հրաժարվելով՝  ցանկացանք ցույց տալ նաև վարչախմբի կայացրած որոշման անհեթեթությունը: Մեր այդ քայլով  ավելի ընդգծեցինք ,ավելի հասկանալի դարձրինք մեր ժողովրդին, և միջազգային հանրությանը՝ ինչ է կատարվում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Իրավաբանի հետ զրույցից հասկացանք, որ որևէ տեղ չկա գրված, որ բացակաների պատճառով, իրավունք ունեին որոշում կայացնել զրկել պաշտոններից երկու պատգամավորներին.«Չկա, իհարկե, չկա:Այդ մասին իրենք էլ գիտեին,որ չկա:Իրենց էլ վերջին պահին իրենց իսկ իրավախորհրդատուները բացատրել են, որ դա անհեթեթություն է, հիմարություն, դրա համար էլ որևէ պատգամավոր անգամ ելույթ չունեցավ ու անցան առաջ»:

Ինչպես կմեկնաբանեք Թագուհի Թովմասյանի քայլին, նա ինչու չմիացավ  գործընկերների որոշմանը. «Ցավ եմ ապրում նախ Թագուհու որոշման համար, ապա այն հիմնավորման համար, թե ինչու չի հրաժարվում: Բայց դա իր որոշումն է, և մենք ի տարբերություն վարչախմբի, չենք կարող պարտադրել, որ ինքը պարտադրանքով որոշում կայացնի։ Այնուամենայնիվ Թագուհի Թովմասյանը պետք է հասկանա, որ ինքը «Պատիվ ունեմ» խմբակցությունից է և այդ պաշտոնին ինքը հասել է, առաջադրվել է «Հայաստան» դաշինքի բարի կամքով»։

Համարել սա դավաճանություն գործընկերների նկատմամբ, Նազարյանն ասաց  «Որպես Գեղամ Նազարյան համարում եմ  դա Թագուհու կողմից կոպիտ վրիպում։ Ես անկեղծ ցավում եմ Թագուհու համար, որ ինքը սխալ որոշում կայացրեց, որովհետև, եթե՝ Արթուր Խաչատրյանը, Արմեն Գևորգյանը, Հայկ Մամիջանյանը, Թադևոս Ավետիսյանը պաշտոնների հրաժարական տվեցին, ինքը՝ չկար այնպիսի պատճառաբանություն, որով կարող էր հիմնավորեր, թե ինչու պետք է մնար»:

Սպասենք պաշտոնանկ արված պատգամավորներին նուն պաշտոնում.«Հիմա այդ մասին ոչ ես եմ մտածում, ոչ Իշխան Սաղաթելյանը, ոչ Վահե Հակոբյանը,անկեղծ ասած: Այլ, լուրջ խնդիրներ ունենք: Հավատացեք այդ պաշտոնները նրա համար էր, որ այս երկրին օգուտ տային: Եթե հիմա մեր միտքն ու ուժը, գործողությունները սևեռենք այդ պաշտոնների վրա, չէ չեմ կարծումՙ դա ճիշտ է:Չենք էլ խոսում, թե ով կլինի, չի լինի։

Կլինեն մանդատների վայր դնելու գործընթացներ.«Եթե ինչ-որ պահ գա, որ հասկանանք, որ եթե մանդատները դնելով մենք կնպաստենք դրական, ավելի լավ պրոցեսի առաջացմանը, և եթե դա դրան կհանգեցնի, դա էլ կանենք, դա խնդիր չի։ Բայց այս պահին նման հարց չի քննարկվում»:

«Դիմադրության շարժումը» ինչ անելիքներ ունի. «Մենք մեր պայքարը, այո շարունակելու ենք: Այն, որ լավան գալիս ու լցվում է ծովի մեջ, լիճը պայքարում է այնքան մինչև այդ վերջին բոցը հանգչի, մարի:Քանի դեռ երկրի ղեկին հայտնվել են մարդիկ, որոնց նպատակը Հայաստանի ոչնչացումն է, կամ Հայաստանի ստորացումն է, կամ Հայաստանի հայաթափումն է, այդ պայքարը շարունակվելու է։ Քանի դեռ այդ մարդիկ, որոնց մտքով անցնում է չբռնե՞նք բանտում՝ կալանքի տակ գտնվող Տարոնին, տանենք նորից եռամսյա հավաք՝ որպես պատիժ: Տեսեք, վարչախումբ, որը եռամսյա հավաքը դիտարկում  է որպես պատժի միջոց, ինքնաբուխ պայքար է առաջանալու։ Ամեն ինչ անում են՝ վիրավորեն ու ստորացնեն մեր երկիրը: Ինչու՞ չեք ասում, որ մինչև հիմա շտաբի պետ չունենք։ Ադրբեջանի պահանջով մենք անգամ հունվարի 28-ին բանակի տոն չկազմակերպեցինք՝ պատճառաբանելով, որ կորոնավիրուսն է խնդիրը, հետո նորից հետաձգեցին, բա պայքար՝ էլ ո՞նց չլինի: Պետք է մտածենք, որ ավելի լավ պայքարենք ու արագ ավարտենք այս ամենը: «Դիմադրության շարժումը» ինքը ընթացքի մեջ է: Ներկայիս իշխանություններն իրենց գործողություններով ու քայլերով թույլ չեն տալիս, որ ընդհատվի «Դիմադրության շարժմումը»: Նախ առաջին քայլն իրենք արեցին՝ Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի դեմ աշխարհում չտեսնված քվեարկություն կազմակերպելով։ Եվ այնքան անհեթեթ էր այդ ներկայացումը, որ պարզվեց, որ դրան չցանկացան մասնակցել նույնիսկ իրենց ամենաակտիվիստ պատգամավորները,որոնք առիթ-անառիթ ընդդիմության դեմ ելույթ ունենալու մարմանջով են ապրում:Իրենք էլ հասկացան, որ հետո դրա տակից դուրս գալու խնդիր պետք է ունենան: Ու բավարարվեցին երկու պատգամավորի պաշտոնանկ անելով: Այս ամեն ինչի տակից հետո պիտի իրենք դուրս գան, չէ՞, պիտի բացատրեն, ասեն և ոչ միայն մեզ, այլև իրենց արևմտյան գործընկերներին, թե ինչու են այսպես անում»: