Քո նմանների պատճառով մի ողջ ազգ Կոմիտասի խելագարության փուլում է

Քո նմանների պատճառով մի ողջ ազգ Կոմիտասի խելագարության փուլում է

Նախ ասեմ, որ այս մարդը՝ Վիգեն Խաչատրյան անուն ազգանունով, 
1973-1984 թվականներին կատարել է կոմերիտական աշխատանք։ 1984-1986 թվականներին աշխատել է «Հայէլեկտրամեքենա» ընկերությունում Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության կոմիտեի քարտուղար։ 1986-1988 թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցություն կենտրոնական կոմիտեի տեսուչ։ 1988-1990 թվականներին զբաղեցրել է Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության Գուգարքի շրջանային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը․․․ Չշարունակեմ։ Այսինքն տեղովը մեկ կոմունիստական փոփոխուն բջիջ է։

 Ինչու փոփոխուն, որովհետև Ազգային ժողովում եղել է ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ կուսակցություններից կազմված «Հանրապետություն» խմբակցության անդամ Ազգային ժողովում եղել է ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ կուսակցություններից կազմված «Հանրապետություն» խմբակցության անդամ։ 
Կարևոր չէ, թե ով է այդ մարդը, կարևորը բարոյականությունն է՝ նման մարդը իրավունք ունի՞ խոսելու կոմկուսում թրծված նախկին նախագահների մասին։ Մնում է հարցնել՝ հարգելիս,  քո պորտը որտե՞ղ են կտրել, դու՞ որտեղ ես թրծվել։ Դու նախկի՞ն ես, թե՞ ներկա, գոնե պատկերացնու՞մ ես այն ժամանակաշրջանը, որի մեջ ապրել ու ամեն անգամ մեկի ակունքում թքելով՝ անցել, մյուսին։ 
Եթե Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին ադրբեջանական նոմենկլատուրան է բերել իշխանության, գոհ ենք այդ նոմենկլատուրայից, որ բերել ու իրենց «մաման լացացրել են», գոհ ենք, որ բերել ու հաղթանակներ ենք գրանցել, գոհ ենք, որ հայ ժողովուրդը հաղթող է եղել, գոհ ենք, որ կարողացել ենք թշնամու «քիթը ջարդել» , գոհ ենք, որ հային վերադարձրել են իր արժանապատվությունը, գոհ ենք, որ հպարտ, հաղթող երկիր ենք ունեցել ու մեզ աշխարհը ընդունել է․․․ Իսկ եթե դու հնության մոխիրներից ելել ու այսօր նոր երկիր ես կառուցում, չենք ուզում առանց Արցախ կառուցած քո նոր երկիրը, պարտված ու արժանապատվությունը կորցրած երկիրը, գնա  և օր ծերության թոռնիկներիդ համար թղթե տնակ պատրաստիր, որ հետո քանդելուց, ավերելուց ոչ մեկը ցավ չզգա։ Հայ ժողովրդի տունը քեզ նմանների ձեռքով թղթե տնակի նման քանդեցիր ու հիմա մի ողջ ազգ Կոմիտասի խելագարության փուլում է։ Ի դեպ ուզում եմ մեջբերել Վիքիպեդիայից քո իսկ խոսքերը, որ տարբեր ժամանակներում ասել ես։ 

«Վիգեն Խաչատրյանը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին քաղաքական գործիչների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «վտանգավոր թեզ է, թե Հայաստանն առանց Արցախի ապագա չունի»։

Ահա թե որտեղից է գալիս ապագա կա արտահայտությունը։ 
Վիգեն Խաչատրյանը հայտարարել է, որ «վերջին 300 տարում այդ տարածքները եղել են վիճելի և երբեք խոսք չի գնացել, որ դրանք Հայաստանին են պատկանում»։ Նրա կարծիքով «պետք է խոսել ոչ թե տարածքների պատկանելիության մասին, այլ այն մասին, որ այդ տարածքներում մարդկանց անվտանգությունը վտանգված է»։ 

Վիգեն Խաչատրյանը Հայկական սփյուռք-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին հայտարարել է, որ «Հայկական պահանջատիրությունից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Նա իր այդ պնդումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ըստ նրա պահանջատիրությունը թույլ չի տալիս դիվանագիտություն ունենալ» 

Գերնպատակը ցեղասպանությունից հրաժարվելն է եղել, որին և գնում է։   
Ու այս մարդը նախկիններին քննադատում է, որ իր ասածներին դեմ են գնացել ու այսօր Ազգային ժողովում խոսում է, որ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ադրբեջանական կոմունիստական նոմենկլատուրան է բերել, որ  Հայաստանի արժանապատվությունը խլեն։ Այս մարդու համար Հայաստանի արժանապատվությունը Ադրբեջանի առաջ ծնկի գալն ու մեր սերնդի ոսկե գենոֆոնդն ու երկիրը կործանելն է եղել։ 

Իսկ քեզ ո՞վ է բերել, Վիգեն Խաչատրյան, - հարցնում եմ։ Իջևանի նոմենկլատուրա՞ն․․․ Խոսքս Իջևանի հրաշք ժողովրդի մասին չէ, ովքեր տեխնիկական տարբեր միջոցներով գալիս են , որ ձեզ նման «փառապանծ զավակներին» տուն տեղափոխեն։