Պարզ միջոց՝ օրգանիզմի թարմությունն ու երիտասարդությունը պահպանելու համար

Պարզ միջոց՝ օրգանիզմի թարմությունն ու երիտասարդությունը պահպանելու համար

Իտալացի դիետոլոգները բացահայտել են երկարակեցության, թարմ կեցվածքի ու երիտասարդ մնալու գաղտնիքը, որը կիրառվում են իրենց հայրենակիցները։ Նշենք, որ Իտալիայում տղամարդկանց միջին կյանքի տեւողությունը 81 տարեկան է, կանանցը՝ 85։ Lecco Notizie-ի փոխանցման համաձայն, ամեն բան կախված է սննդից։ Եվ ահա, ըստ իտալացի մասնագետների, իտալացիները երկարակյաց են, քանի որ կիրառում են մի սննդակարգ, որը հարուստ է սպիտակուցներով, ֆոլիաթթուներով, հակաօքսիդանտներով, А եւ Е վիտամիններով։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել կանաչեղենին, կաթնամթերքին, սալաթին եւ թարմ քամված թուրինջի հյութին՝ առավոտյան, ընկուզեղենին՝ նախաճաշի ժամանակ։ Բացի այդ, քաշի համամասնությամբ, ամեն մեկ կիլոգրամ քաշային զանգվածի համար ուտել 1,1 գրամ սպիտակուց։ Սա օգնում է պահպանել մկանային զանգվածը։