Ձեզ Բաքվից հարցնող կա

Ձեզ Բաքվից հարցնող կա

ԲՀԿ-ական Արման Աբովյանը գրել է.

«Ադրբեջանցիների և թուրքերի հետ բարիշողներ և ադրբեջանական պոմիդորների մասին երազողներ...ձեզ Բաքվից հարցնող կա։
...
Մինչև Հայաստանի սուպերխաղաղասեր իշխանությունները մեր Հայրենիքի անկախության 30 ամյակին ընդառաջ  ինքնամոռաց ապացուցում են մեզ,որ Այունիքի օկուպացված տարածքները իբր պատկանում են թուրք֊ադրբեջանական սրիկաներին և զուգահեռ через վրացիներ խնդրում են (խելագարվել կարելի է ) հանդիպում ռազմական հանցագործ՜ ֆաշիստ Էրդողանի հետ  Ադրբեջանի ղեկավարությունը խորապես թքած ունենալով փաշինյանական իշխանությունների «խաղաղության դարաշրջանի» վարդագույն երազանքների վրա ,շարունակում է ակտիվ նախապատրաստել իր քոչվոր «սբռոդին» նոր պատերազմի մեր դեմ։

Խոսքը ոչ միայն թուրք֊ադրբեջանական համատեղ  ռազմական նախապատրաստությունների մասին է,խոսքը առաջին հերթին այն կատաղի հակահայկական տրամադրությունների մասին է ,որոնք հանդիսանում են ադրբեջանական հասարակության «միսն ու արյունը»։

Օրինակ ՛այս ադրբեջանցի տատին ,իր կամքով ,հայերեն լեզվով , շատ պարզ և շիտակ պատմում է հայաստանյան «հպարտ քաղաքացիներին» ,թե ինչպես են ադրբեջանցիները պատկերացնում խաղաղությանունը Հայաստանի հետ։

Կարճ ասած,այս բարի դեմքով  ադրբեջանցի տատիկը Ձեզ պատմում է ,թե ինչ Ապագա Կա՛...վայելեք։