Լոբոդան նկարահանվել է Rammstein-ի տեսահոլովակում

Լոբոդան նկարահանվել է Rammstein-ի տեսահոլովակում

Գերմանական Rammstein ռոք խմբի հիմնադիր Թիլ Լինդեմանի կողմից հիմնադրված Lindemann խմբի անդամ Պետեր Թեգտրենը հրապարակել է նոր տեսահոլովակի տիզերից կադրեր, որտեղ երեւում է, որ նկարահանվել է այդ տեսահոլովակում նաեւ Սվետլանա Լոբոդան։ Հրապարակված կադրում Լինդեմանն է շվեդացի դերասան Պետեր Ստորմարեի հետ, ով տիեզերագնացի կերպարով է։ Տետգրենը նույնպես տիեզերագնացի կերպարով է։ Կադրում նաեւ մի աղջիկ է, որը չափազանց նման է Լոբոդային։ Նշենք, որ Լոբոդայի եւ Լինդեմանի միջեւ կա սիրավեպ, որը սկսվել է դեռ 2017 թվականին՝ Բաքվում տեղի ունեցած «Ժարա»-ի ժամանակ։