Ովքե՞ր են բացակա «Վերնատան» համագումարում (ֆոտոշարք)

Ովքե՞ր են բացակա «Վերնատան» համագումարում (ֆոտոշարք)

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Մարզահամերգային համալիրում մեկնարկել է Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համագումարը, որը գլխավորում է Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը: Համագումարին ներկա են տարբեր քաղաքական գործիչներ և քաղաքագետներ, հասարակական-քաղաքական սեկտորի այլ ներկայացուցիչներ:

Բայց կան նաև բացականեր, որոնց անունները  կան, բայց իրենք չկան: Օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյան, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյան և ոչ միայն: