Արդյոք պաշտոնյաները հանել են «պլյոնկաները»

Արդյոք պաշտոնյաները հանել են «պլյոնկաները»

Լրագրողներն այսօր՝ հունիսի 1-ին, ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանին հետաքրքրվեցին, թե արդյոք պաշտոնյաները ևս հեռացրել են ծառայողական մեքենաների թաղանթները։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները պնդեցին, որ այսօր նկատել են, որ որոշ պետական պաշտոնյաներ չեն հեռացրել մեքենաներից ապակու թաղանթները։

«Պահանջը վերաբերվում է բոլորին։ Կարծում եմ՝ եթե որոշ գործընկերներ չեն հեռացրել, շատ կարճ ժամանակում դա կանեն։ Թե ինչու չեն հեռացրել, այդ հարցը պիտի տաք հենց համապատասխան մարմիններին, որովհետև անձամբ ես չեմ տեսել այդ մեքենաները, սակայն նորից եմ ասում, որ կարծում եմ՝ կարճ ժամանակ անց կապահովեն դա»,- ասաց Սարգսյանը, որից հետաքրքրվեցին նաև, թե արդյոք պարեկները անկաշկանդ կարողանալու են մոտենալ պաշտոնյաների մեքենաներին ու արձանագրություններ կազմել։

«Այո, իհարկե, միանշանակ»,- արձագանքեց նա։