ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս հիդրօքսիքլորոխինն օգտագործել COVID-19-ի բուժման մեջ

ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս հիդրօքսիքլորոխինն օգտագործել COVID-19-ի բուժման մեջ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս հիդրօքսիքլորոխինը օգտագործել որպես դեղամիջոց կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման մեջ։ Այս մասին Ժնեւում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայանը։ «Մենք արդեն ասել ենք այն մասին, որ հիդօքսիքլորոխինը չի կարելի օգտագործել COVID-19-ի դեմ»,- Ռայանի խոսքերն է մեջբերել ТАСС-ը։

ԱՀԿ-ի ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ դադարեցվել են հիդրօքսիքլորոխինի եւ քլորոխինի փորձարկումները, նրանց անվտանգությունը ստուգելու համար։ Ռայանը նկատել է, որ փորձարկումները կվերսկսվեն այն ժամանակ, երբ ունենան այդ երկու պրեպարատների անվտանգության հետ կապված հետազոտման արդյունքները։