Փաշինյանը տեսլական չունի, նա Լևոն Տեր-Պետրոսյանի տեսլականն է առաջ տանում

Փաշինյանը տեսլական չունի, նա Լևոն Տեր-Պետրոսյանի տեսլականն է առաջ տանում

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիլտալի Բալասանյանը մամուլի ասուլիս է հրավիրել։ Բալասանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում տեսլական չունի, նա պարզապես առաջ է տանում Լևոն Տեր- Պետրոսյանի տեսլականը․

«Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարություն տալն ու այդ կարգավիճակը պահելն է։ Նա մինչ այժմ չի հրաժարվել այդ գաղափարից»։ 

«Այն ինչ խոսում է Նիկոլ Փաշինյանը տեսլականի մասին, չկա նման տեսլական։ Այն որ նոր երևան եկած փաստաթղթեր է հանձնել Արցախի նախագահին, ապա դրանք կարող է հին փաստաթղթեր են, ոչ մի նոր փաստաթուղթ չի կարող լինել, Նիկոլ Փաշինյանը երբևէ նոր փաստաթուղ չի հանձնել, որովհետև ցանկացած բանակցային գործընթաց, ինչի մասին պիտի խոսվեր Մինսկի խմբի շրջանակներում, ՀՀ նախագահը արտգործնախարարի միջոցով ներկայացրել է, կամ Արցախի նախագահը արտգործնախարարի հետ միասն։ Մինչ բանակցային գործընթացները Մինսկի խմբի համանախագաները կամ այցելել են Արցախ, կամ Երևան, Բաքու, Ստեփանակերտ։ Վաղը Մինսկի խմբի նախագահները, ըստ իմ տեղեկությունների, հանդիպելու են Արցախի նախագահի հետ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում ոչ մի տեսլական, նա ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ է դնում Լևոն Տեր-Պետրոսյանի տեսլականը»,- ասաց Բալասանյանը։