Պատշգամբը փլվել է, կնոջը տարել են հիվանդանոց

Քիչ առաջ դժբախտ պատահար է տեղի ունեցել Չարբախում։ Արարատյան 66 շենքի երկրորդ հարկի արտաքին պատշգամբներից մեկը փլվել է։ Բնակիչը, որը տարեց կին է, ընկել է եւ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Արարատյան 66-ի եւ հարակից շենքերի պատշգամբները վթարային են։
Բնակիչները տրցակներով դիմումներ են ուղարկում քաղաքապետարան՝ դրանք նորոգելու խնդրանքով ու սպասում են տարիներ։ Երեւանի քաղաքապետարանը նորոգում է միայն գլխավոր փողոցից երեւացող պատշգամբները, չարձագանքելով բնակիչների խնդրանքներին։ Մի քանի տարի առաջ նմանատիպ դժբախտ պատահարի արդյունքում տարեց կնոջ մահ էր գրանցվել։
Կարծիքներ