Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին այցելել է բժշկական կենտրոն
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր կրկին այցելել է բժշկական կենտրոն։ Մեր աղբյուրներն ասում են, որ ոչ մի լուրջ խնդիր չկա։
Հիշեցնենք, որ երեկ նախագահի խոսնակը այցելել է «Բեսթ լայֆ»՝ պլանային ստուգումների, մինչդեռ արդեն երկրորդ օրն է՝ այցելում է բժշկի։
Նշենք նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը սրտի վիրահատություն է անցել։
Նշենք, որ Տեր-Պետրոսյանը 79 տարեկան է։
Կարծիքներ