Հիմա էս սերիալը ուկրաինակա՞ն է, թե՞ հայկական

Հիմա էս սերիալը ուկրաինակա՞ն է, թե՞ հայկական

Տոլմայի, մածունի համար մազ եք փետրում՝ տոլման մերն է, Ադրբեջանինը չի կամ մածունը մերն է, Վրաստանինը չի։ Մեկդ մի ձեն, ծպտուն չի հանում՝ էս սերիալը, որ Զելենսկին է խաղում, հայկակա՞ն է է, թե՞ ուկրաինական։ Վերցնենք թեկուզ այս պահը․ արդեն հասել ենք 27-րդ սերիային։ Զելենսկին գնացել ու «կոֆե է խմում» զինվորների հետ։ Մինչ այդ մենք նկարել էինք չէ՞։

Արայիկը ոնց էր «կոֆե խմում» կամ մոռացե՞լ եք, Արայիկ Հարությունյանի  ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը առաջնագծից լուսանկար է հրապարակել իր Facebook-յան էջում ու գրառում կատարել. «Բարի լույսը` առաջնագծում զինվորի պատրաստած ամենահամով սուրճով՝ մեր հերոս տղաների հետ»։ Զելենսկին ինչու՞ է մեր սերիալները սեփականացնում։ Վերջը սրա դեմը առնե՞լ է պետք թե՞ չէ։