ՊԵԿ-ի հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով վարչարարության մասին

ՊԵԿ-ի հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով վարչարարության մասին

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը:

Այդ կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)տեղեկացնում է, առաջացած օբյեկտիվ խնդիրների պարագայում (եթե այդպիսիք առաջանան), վարչարարություն չի իրականացվելու, իսկ սկզբնական շրջանում, առհասարակ, կոմիտեն իրականացնելու է պարզեցված վարչարարություն՝ հսկողությունն ուղղելով ռիսկային ոլորտներ՝ ըստ մշակված ռիսկի չափանիշների։

Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովել սեղմ ժամկետում:

Հիշեցնենք, որ ուժի մետ մտնող օրենքով Հայաստանի Հանրապետությունում 300 հազար դրամը գերազանցող բոլոր գործարքները պետք է կատարվեն բացառապես միայն անկանխիկ եղանակով։