Ֆրանսիան հայտնել է հայ-ադրբեջանական սահման զորք ուղարկելու մասին

Ֆրանսիան հայտնել է հայ-ադրբեջանական սահման զորք ուղարկելու մասին

Ֆրանսիան ԵՄ առաքելության շրջանակներում ժանդարմներ կուղարկի, որոնք կտեղակայվեն Ադրբեջանի և Հայաստանի սահմանի երկայնքով։ Այս մասին հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։

Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքով, Եվրամիությունը «չափազանց երկար հեռու մնաց հակամարտությունից: Հիմա... ԵՄ-ն ու ԵԱՀԿ-ն պետք է ավելին անեն»:

Ֆրանսիացի գործիչը հիշեցրել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի քառակողմ հանդիպման ժամանակ որոշվել է առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին։

«Այժմ այն ​​կընդլայնվի, իմ կարծիքով՝ այս քառակողմ ձևաչափը տեղին է»,- ասել է Լուազոն։