Կառավարության մոտ ոստիկանական ուժեր են, այստեղ են նաեւ անհետ կորած զինծառայողների ծնողները

Կառավարության մոտ ոստիկանական ուժեր են, այստեղ են նաեւ անհետ կորած զինծառայողների ծնողները

Կառավարության շենքի դիմաց այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել։ Այստեղ են նաեւ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները , հերթական անգամ նրանք պահանջում են, որպեսզի իրենց որդիների հարցով ՀՀ կառավարությունը պատշաճ մակարդակով զբաղվի։


«Հրապարակի» հետ զրույցում ծնողներից մեկն ասաց, որ հույս ունեն վերջապես իրենք էլ կհանդիպեն վարչապետին։

Նշենք, որ ոստիկանական ուժերը մինչև ծնողների ժամանելն էլ կառավարության շենքի մոտ էին, նրանք ժամանել էին ադրբեջանական զորքերի Սոթքի հանքի մոտակայքում գտվելու վերաբերյալ մամուլի հրապարակումներից հետո, սակայն ոստիկանների թիվը մի քանի անգամ մեծացավ անհետ կորած զինծառայողների հարազատների ժամանելուց հետո։