Հայտնի ռեփերը մեղադրվում է անչափահասի հանդեպ սեքսուալ բռնության մեջ
Հայտնի ամերիկացի ռեփեր Jay-Z-ն /իսկական անունը՝ Շոն Քարթեր/ մեղադրվում է 2000 թվականին տասներեքամյա աղջկա հանդեպ սեքսուալ բռնություն գործադրելու մեջ։ Վերջինս այն կատարել է, ըստ իրավապահների, մեկ այլ ռեփերի՝ P.Diddy-ի հետ միասին /իսկական անունը՝ Շոն Քոբս/։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Սեքսուալ բռնության զոհ դարձած աղջիկը հայտարարել է, որ դեպքը տեղի է ունեցել MTV Video Music Awards մրցանակաբաշխությունից հետո տեղի ունեցած երեկույթի ժամանակ։
Նախապես հայցը ներկայացվել է Նյու-Յորքի հարավային շրջանի դատարան, որտեղ Քարթերը ներկայացվել է որպես հիմնական պատասխանող։ Կիրակի, սակայն, կրկնակի հայց է ուղարկվել, որտեղ նաեւ որպես պատասխանող կողմ է ներկայացվել Քոբսը։ Հայցատուի փաստաբանը չի մեկնաբանել հայցի հետ կապված որեւէ այլ տեղեկատվություն։
Կարծիքներ