Զելենսկին առաջին անգամ նշել է Ուկրաինայի կորուստների մասին

Զելենսկին առաջին անգամ նշել է Ուկրաինայի կորուստների մասին

Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմում զոհվել է 31 հազար ուկրաինացի զինվոր։ Ուկրաինացու յուրաքանչյուր կորուստ մեծ ողբերգություն է Ուկրաինայի համար. Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մեզ համար յուրաքանչյուր մարդ մեծ կորուստ է։ Այս պատերազմում զոհվել է 31 հազար ուկրաինացի զինվոր։ Ոչ թե 300 հազար, կամ 150 հազար, ինչպես ստում է Պուտինը։  Բայց յուրաքանչյուր կորուստ մեզ համար մեծ կորուստ է։ Ռուսներից զոհվել է 180 հազար մարդ, ընդհանուր առմամբ զոհերի և վիրավորների թիվը՝ մինրև 500 հազար է։ Մեր վիրավորների թիվը չեմ ասի, քանի որ Ռուսաստանը կիմանա, թե քանիսն են լքել մարտադաշտը»,- ասել է Զելենսկին։

Նախագահը նշել է, որ Ուկրաինայում անհայտ կորածներ կան, սակայն այս թիվը դեռ չի հայտարարվի։

«Գերիների փոխանակումները ցույց տվեցին, որ մի քանի անհայտ կորած տղաներ ողջ են վերադարձել: Մենք չգիտենք, թե քանի խաղաղ բնակիչ են սպանել (գրավյալ տարածքներում)։ Մենք կիմանանք, երբ ավարտենք Ռուսաստանի հետ կապված հարցերը»,- ասել է նա։