Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 176 մարդ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 176 մարդ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով մահացել է 176 մարդ։ Մեկ օրվա կտրվածքով հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6718 նոր դեպք։ Վիրուսակիրների ընդհանուր թիվը հասել է մոտ 668 հազարի։ Համավարակի սկզբից ի վեր, մահացությունների թիվը կազմում է 9859 մարդ։ Մեկ օրում առողջացել է 8915 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը մոտ 438 հազար է։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին կորոնավիրուսով վարակվածների թիվը աշխարհում կազմել է մոտ 11 միլիոն մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը մոտ 6,2 միլիոն է, մահացածներինը՝ մոտ 525 հազար։