Հյուսիսային համալսարանի ուսանողները ԿԳՄՍ-ի դիմաց շուրջպար են բռնել (Տեսանյութ)

Հյուսիսային համալսարանի ուսանողները ԿԳՄՍ-ի դիմաց շուրջպար են բռնել (Տեսանյութ)

Երիտասարդ դաշնակցականների և ԵՊՀ մի շարք ուսանողների կողմից իրականացվող դասադուլն ու նստացույցը շարունակվում է։ Նոյեմբերի 6-ից ակցիայի մասնակիցները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Այսօր ակցիայի մասնակիցներին են միացել նաև Հյուսիսային համալսարանի մի շարք ուսանողներ։ Այս պահին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց Հյուսիսային Համալսարանի ուսանողները շուրջպար են բռնել։

Մանրամասները՝ տեսանյութում։