Գեներալի զարդն էր հումորը․ ներկայացնում եմ մի փոքր մասը

Գեներալի զարդն էր հումորը․ ներկայացնում եմ մի փոքր մասը

«Հրապարակ» - ում քաղաքական հումորների շարք էր բացվել։ Ես էի գրում։ Փորձեցի գեներալ Սեյրան Սարոյանի մասին գրածս քաղաքական  հումորներն ամբողջացնել, չկարողացա՝ այնքան շատ էին։ Մի փոքրիկ մաս ամբողջացրի, որովհետև նման համով- հոտով, հումորով մարդը չի կարող առանց իր հիմնական զարդի, մեզանից բաժանվել։ Ներկայացնում եմ գեներալի հումորի մի չնչին մասը․  

Լրագրողներից մեկը, որ լսել էր՝ Սեյրան Սարոյանի 50- ամյակը մեծ շուքով նշել են, հաջորդ օրը «բռնեցնում է նրան»․ ուզում է լուսանկարներ ձեռք բերի․ 
- Պարոն Սարոյան մի հետաքրքիր նկար չե՞ք տա ինձ։ 
- Աչոնիկ ջան, բա ինձ սաղլամ բռնել, նկա՞րս ես ուզում։ 
*
Ահազանգ է ստացվում, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված։ Որոնողական աշխատանքներ են կատարվում պատգամավորների սենյակներում․․․
Երբ հերթը հասնում է Գալուստ Սահակյանի, Արա Բաբլոյանի սենյակներին, գեներալ Սարոյանը էլ չի համբերում․
- Արա, դրանք ո՞ր օրվա ռումբ դնողներն են, որ իրանց սենյակներն եք նայում։ 
*
-Պարոն Սարոյան,- մի հատ բացատրեք խնդրում եմ՝ ինչու՞ ՀՀԿ նիստը Մելիք Ադամյանում չարիք ու մեկնեցիք Ծաղկաձոր։
-Աչոն ջան մի նեղվա, հո մինակ Մելիք Ադամյանը չի՞, Ծաղկաձորն էլ ա մեր պետությունը․․․
*
Փարավոնում գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակի տորթը կտրում են՝ Օմարի սարի վրա Սեյրանն է։
Մասնակիցներից մեկը տորթ կտրողին ասում է․
-Սեյրանի էն լավ տեղերից մեզ էլ բեր․․․
*
Ազգային ժողովում, երբ Նիկոլ Փաշինյանը  վեցերորդ անգամ քսան րոպեանոց ընդմիջում է վերցնում, գեներալ Սարոյանն անհանգստացած ասում է․
-Այ տղա, Նիկոլ,  մեղք ես, էդքան պերերիվ մի արա․․․ Պերերիվը հո չփախա՜վ․․․

*
Սեյրան Սարոյանը տեսնում է, որ լրագրողները «կալցոյի մեջ են առել» նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին։ Մոտենում, բարկանում է․
-Արա ի՜նչ եք «կալցոյի մեջ առել» նախագի թեկնածուին։
-Ուզում ենք իմանալ․․․
-Բաց թողեք,- հրամայում է գեներալը,- իրան գիդամ, հայա․․․

Սեյրան Սարոյանի «ականջովն է հա ընկնում», որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եկեղեցում քավոր է դարձել, Գարեգին կաթողիկոսի կողքով էլ խաչը առած գնում է։ Վերջը, որ հազարերորդ անգամ լսում է, բարկանում է․
-Հա, քավորա դարձել, յանըմ ի՞նչ եք խառնվել․․․ Գարեգինին հո չպսակա՞վ․․․
*
Գեներալ Սեյրան Սարոյանին ասում են․
-Վիգեն Սարգսյանը հորդորել է գեներալ Հայկազ Բաղմանյանին, նա էլ աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Գեներալը մտածու՜մ, մտածու՜մ է, թե ինչ բան է հորդորելը։ Վերջը ասում է․
-Խելքս չի կտրա, որ Վիգենը Հայկազին հորդորելա, մարդուն զուր տեղը շառով միք  տա․․
*
Սեյրան Սարոյանը՝ Հերմինե Նաղդալյանին․
- Հերմինե, ո՞ւր ես հեռախոսով էդքան խոսում, մի ասա՝ տենամ, ես ու Շմայսը խոսանք, ջայնամ․․․ Բա կնիկարմատը երկու միլիոն բյուջեի հաշվին  կխոսա՞․․․
- Հեռախոսս փչացած ա եղել,- փորձում է արդարանալ Հերմինեն․․․
- Տո լավա եղե, որ փչացել ա, բա որ չփչանա՞ր քանի միլիոնի կխոսայիր․․․
*
Գեներալ Սեյրան Սարոյանը վարչապետ Կարեն Կարապետյանին ասում է․
- Վարչապետ կարագին զսպա․․․ Մեղք ա էս ժողովուրդը, կարագի գինը օդա թռել․․․
-Ինչքան փորձում եմ, կարագին չեմ կարողանում զսպել,- նեղսրտում է վարչապետը։ 
- Հա, որ կարագին չես կարա,  ու՞մը կարաս ․․․
*
Լրագրողները գեներալ Սեյրան Սարոյանին հարցնում են․
-Վազգեն Խաչիկյանն բանտից ինչու՞ է շուտ ազատվում։ 12 տարի պիտի նստեր, հինգ տարի է նստում։
-Ձեր տունը շինվի, ամոթ չեք անու՞մ, էլի դու՞ք սկսաք, - բարկանում է գեներալը,- էն մեռելները, ովքեր տուժող կողմ են, մի հատ ձայն հանում․․․
*
Գեներալներով զրուցում են։ Մանվելը թե՝
-Սեյրան, բա գիդա՞ս, որ Բագրատյանն ասելա՝ հայերենը աղքատ լեզուա։
- Մեր լեզուն լավ՜ էլ հարուստա,- ասում է գեներալ Սարոյանը,- որ աբուռ, նամուս ունենք, ամեն ինչ չենք ասում, լեզուն քյասի՞բա․․․
*
Ինչ դժվար հարց է լինում, գեներալ Սարոյանին են տալիս․
-Գեներալ, էդ Ադրբեջանի ամենամեծ զինապահեստը ինչու՞ է պայթել։
-Գիդա՞ք, Ադրբեջանը էնքան վռազ էր, որ պատերազմ սկսի, որ զենքերը պահեստից չէր հանել։ Այնտեղից են կրակ բացել․․․
*
Գեներալ Սեյրան Սարոյանին լրագրողները հարցնում են․
-Գեներալ, ալերգիայի համար Բանակից ազատու՞մ են․․
-Ո՞վ ըսավ
- Լոքյանը։ Տղան ալերգիա ունի, Բանակ չեն տարել։
- Երեխեք ջան, մի հատ կարա՞ք ասեք, որ Բանակից ալերգիա ունի, ո՞նց տանեն․․․
*

ԱԺ արտահերթ նիստում գեներալ Սեյրան Սարոյանը ելույթ է ունենում․
- Էտ կարկուտը թուրքից բեթարա, տեսա՞ք՝ ինչերա անում։ 
- Բա ի՞նչ անենք, գեներալ,- հարցնում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ 
- Ի՞նչ պըտի անենք,- բարկանում է գեներալը,- սրանից նեղ օր կա՞․․․ Էլ ո՞ր օրվա համար ենք պահում Իսկանդերը, հանենք ու խփենք․․․
*
Գեներալ Սարոյանին հարցնում են․
- Ճի՞շտ է որ Արա Բաբլոյանն է լինելու ԱԺ նախագահ։ Ի՞նչ է, մեր Գալուստ Սահակյանը պակա՞ս 70 տարեկան է․․․
- Սերնդափոխություն է տեղի ունենում երեխեք ջան․․․
- Ինչ սերնդափոխության մասին է խոսքը, երկուսն էլ 70 տարեկան են։
-Ա՜յ տեղ սխալվաք, երեխեք ջան, Բաբլոյանը մի տարով մեծ է Գալուստ Սահակյանից...
*
Գեներալ Սարոյանին մի սիրունիկ լրագրողուհի հարցնում է․
-Ո՞նց եղավ, որ Արմավիրում ամենաշատ ձայնը դուք ստացաք։
- Իմ ձայնն անուշա․․․- պատասխանում է գեներալը։ Բոլորն իմ ձայնի վրա կհավաքվան։ Մեկը օրինակ դու՝ քաղցր ջան, ինչու՞ ինձ վրա կանգնար ու հարց տվար։
- Վա՜յ․․․
-Դե վայ ու ջան։ Դու մեղու, ես նեկտար, էլ ու՞ր էթաս․․․
*
-Պարոն Սարոյան, դուք Շմայսի հետ (Առաքել Մովսիսյան) նույն ընտրատարածքում կռվելու՞ եք,- հարցնում է լրագրողը։
- Հլա դու ասա՝ տենամ որ տելեվիզրից ես դուս եկե։
-Դա կարևո՞ր է։
- Արա, ո՞նց չի կարևոր։ Տելեվիզր կա, որ սաղ օր կռիվ ա ցույց տալի․․․ պանիկայա քցըմ․․․ Տելեվիզր էլ կա սաղ օր հնդկական կինոյա ցույց տալի․․․
-Այդպես էլ հարցիս չպատասխանեցիք,- ասում է լրագրողը։
- Ո՞նց չպատասխանա,- բարկանում է գեներալը։- Ես ու Շմայսը հնդկական սերիալից ենք, իրար ջան կասենք, ջան կլսենք։ Մեզանից որին աղջիկը հա ասաց, նա էլ կպսակվի հետը։
*
Գեներալ Սարոյանը նախատում է Իշխան Սերժիկի Զաքարյանին.
- Արա, բա դու գեԴինը չես մԴնու՞մ...
- Ինչի՞,- զարմանում է Իշխան Զաքարյանը:
- Գնում Գագոյի շտաբի պետ ես կանգնում, որ ինչ... Թասիբ չունե՞ս... Մեր նախագան իրա անունն էլ ա նատուրի հորդ տվել...
*
Հրանուշ Հակոբյանը՝ ոգևորված պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի հայտարարություններով, ասում է. 
-«... բոլորս պետք է կանգնենք Կարո Փայլանի մեջքին»:
Սեյրան Սարոյանի թուքը բերանում չորանում է, հետո , երբ ուշքի է գալիս, ասում է.
- Հրանուշ, էդ լղար տղի մեջքին ո՞ր մեկս կանգնենք... Խիղճն էլ լավ բանա: Հիմա /ք/ցեք- բռնեք՝ դու՞ ես Կարոյի մեջքին կանգնելու, թե՞ Շուշան Պետրոսյանը: Ես՝ փաս: