ՆԱՏՕ-ն փորձում է ապակայունացնել իրավիճակն Հարավային Կովկասում․ Սերգեյ Շոյգու

ՆԱՏՕ-ն փորձում է ապակայունացնել իրավիճակն Հարավային Կովկասում․ Սերգեյ Շոյգու

Հարավային ռազմական օկրուգի մարտական հնարավորությունները ավելացվում են այն պատճառով, որ Հյուսիս-Ատլանտյան դաշինքը փորձում է հակազդել Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում իրադրության նորմալացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուն։ «Անկայուն դրությունը նկատվում է Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի մի շարք երկրներում։ Դաշինքը փորձում է ամեն կերպ խոչընդոտել իրավիճակի նորմալացմանը եւ ստիպում է այդպիսով մեզ ձեռնարկել համարժեք քայլեր ստրատեգիական զսպման հետ կապված եւ ավելացնել Հարավային ռազմական օկրուգի մարտական հնարավորությունները»,- ասել է նախարար Շոյգուն։ Նա նաեւ ասել է, որ ՀՎՕ-ում իրականացվում է անհրաժեշտ սպառազինություններով անընդհատ հագեցում։ Միայն անցյալ տարի ստացվել է ավելի քան երեք հազար միավոր ժամանակակից զինտեխնիկա, որոնց տեսակարար կշիռը զորամասերում կազմել է 70 տոկոս։