Խոհարարները նաև Հայաստանում պահանջարկված են 

Խոհարարները նաև Հայաստանում պահանջարկված են 

Մարզում սննդի օբյեկտ ունեցող մի գործարար վերջերս պատմում էր, թե ամենաբարդ բանը որակյալ և միաժամանակ՝ աստղաբշխական գումարներ չպահանջող խոհարար գտնելն է։ Նա ասում էր՝ տալիս է հայտարարություն, մարդիկ գալիս են, կոնկրետ և բարձր գումար պահանջում։ Չտալու դեպքում էլ բարեհաջող կերպով գնում են այլ գործատուի մոտ։

Հայտնի խոհարար իր խոհարարական ստուդիան բացած Սեդրակ Մամուլյանը մեզ հետ զրույցում հաստատեց,ասելով, որ այո, այդպես է։ «Շատ -շատ բարձր աշխատավարձ է, որովհետև սա շատ ծանր ու շատ ժամանակատար աշխատանք է։12․13․14 ժամ աշխատում են և արարում են։Նաև խոհարար մասնագիտությունը հուշում է, որ մարդը խոհի հետ գործ ունի»։ Կոնկրետ թիվ Սեդրակ Մամուլյանը չնշեց, սակայն չթաքցրեց, որ պահանջարկված  ավագ խոհարարի դեպքում՝ խոսքը 1000 և ավելի դոլարի մասին է։

Սեդրակ Մամուլյանը, ինչպես հայտնի է, բացել է խոհարարական ստուդիա։ Ասաց, որ իրենք պատրաստում են խոհարարներ։ Նշենք, որ այս մասնագիտությունն ունի երեք աստիճան՝ խոհարարի օգնական, խոհարար և ավագ խոհարար։ Իտալական, լիբանանյան, չինական, ճապոնական և այլ խոհանոցների համար, ըստ Մամուլյանի դեռևս հրավիրվում են օտարերկրացիներ, սակայն ասաց, որ առաջին շրջանավարտներն ունենալու դեպքում  1-2-3 տարի հետո կլրացնեն այս բացը։Ինչ վերաբերում է  դրսի խոհարարներին, ապա Սեդրակ Մամուլյանը նշեց, որ նախորդ տարի մերոնք երկորդ և երրորդ տեղերն են գրավել հայտնի խոհարարական մրցույթին։  «Հիմա էլ ունենք արդեն միջին սերնդի աշխարհացունց խոհարարներ։ Ասաց նաև, որ  հայտնի Միշլենի «Կարմիր ուղեցույց» -ով, որը 
 եվրոպական գաստրոնոմիկ աշխարհագրության ամենահին, ամենահայտնի եւ ամենաազդեցիկ ուղեցույցով՝ 21-ամյա Ջուլիա Սեֆեջյանը դարձել է Ֆրանսիայի ամենաերիտասարդ շեֆ խոհարարը, ով արժանացել է «Միշլեն» աստղի:«Հիմա էլ ունենք արդեն միջին սերնդի աշխարհացունց խոհարարներ։ Ասաց նաև, որ  հայտնի Միշլենի «Միշլենով էլի շատ լավ խոհարարներ ունենք» ,-ասաց Մամուլյանը։
Վերջինս երկու ձեռքով կողմ է Աննա Հակոբյանի՝ հայ կանանց ուղղված կոչին՝ այս տարի զերծ մնալ խոզի բդից, բլինչիկից և այլ աշխատատար ուտեստներից և այդ թանկարժեք ժամանակը նվիրելը ընտանիքի անդամներին և տոնը ընտանեկան դարձնելուն։
«Դա այն է, ինչի մասին մենք արդեն 13 տարի խոսում ենք։ Բացի տոլմայից, տոլմա միանշանակ պետք է լինի, բայց մնացածը հանենքց» ,-ասում է հայտնի խոհարարը։
Նա նշեց, որ իրենք Մխիթարյան միաբանությունից ստացել են նյութեր, որոնցով վերականգնել են Անիի թագավորության և Կիլիկյան ժամանակաշրջանի խոհանոցը» 

Անուշ Դաշտենց