Ստիպված եմ ասել՝ ատելություն չբերել իմ քաղաք, կամ որեւիցե մի այլ տեղ

Ստիպված եմ ասել՝ ատելություն չբերել իմ քաղաք, կամ որեւիցե մի այլ տեղ

Oպերային երգիչ, ադրբեջանցի Յուսիֆ Էյվազովը օրեր առաջ հրաժարվել էր Դրեզդենի օպերայում նույն բեմում ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ` նրա հայ լինելու պատճառով։ Օպերային ճանաչված երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանն այդ առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առանց բացառության համաշխարհային բոլոր մեծ բեմերը նվաճած, ծնունդով Դրեզդենից, իմ հիանալի խաղընկեր, գերմանացի բաս René Pape-ն մեկնաբանել է ադրբեջանցի տենորի վարքագիծը: Թարգմանությունը՝ Սովորաբար ես այսպիսի երևույթները չեմ մեկնաբանում, բայց` որպես ծնունդով դրեզդենցի երաժշտության, արվեստի և ռասիզմին դեմ դեսպան, ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլեգա Յուսիֆին, ատելություն չբերել իմ քաղաք, կամ որևիցե մի այլ տեղ: Հնարավորություն ունենալ երաժշտությամբ զբաղվել, նշանակում է կամուրջներ կառուցել, այլ ոչ թե դրանք ավերել: Սիրելի Յուսիֆ, եթե չգիտես, ապա ասեմ քեզ, որ Դրեզդենն ունի պատմական շատ պայծառ, շատ մութ և նաև փառավոր երաժշտական անցյալ: Այս քաղաքը կրկին իր ճանապարհն է հարթում Եվրոպայի և աշխարհի մեծագույն քաղաքներից մեկը դառնալու համար: Հրավիրված լինել այստեղ երգելու և ունկնդրին երջանկացնելու՝ շատ մեծ պատիվ է և առավելություն: Դու պետք է երջանիկ և և հպարտ լինես նրա մի մասնիկը դառնալու համար: Դու կհիշվես որպես արտիստ, ոչ թե Ատելության կրող… Քո կոլլեգա՝ Ռենե»: